Մեր մասին

Մեր մասին

“Արարատ” Սննդի Կոմբինատ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ. և հանդիսանում է հյութերի և պահածոների արտադրության ոլորտում առաջատար արտադրողներից մեկը

Մեր մասին

Մեր մասին
“Արարատ” Սննդի Կոմբինատ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ. և հանդիսանում է հյութերի և պահածոների արտադրության ոլորտում առաջատար արտադրողներից մեկը: Մեր արտադրանքը արտադրվում է հետևյալ անվանումների ներքո՝   Արարատ, Armenium,  Ararat Premium, Ararat Tea, Noah's Ark:   
“Արարատ” Սննդի Կոմբինատ ՍՊԸ-ի հետ համագործակցության առավելությունները հետևյալն են. մեր գործընկերներն ունեն հնարավորություն իրենց պահեստում ունենալ արտադրատեսակների այնպիսի լայն ընտրություն, ինչպիսիք են հյութեր, պահածոյացված արտադրանք և  թեյեր տարբեր գնային սեգմենտներում, բարձրորակ արտադրանք, ճկուն գնագոյացման քաղաքականություն: 
Մեր արտադրանքը յուրահատուկ է, ահա թե ինչու Ձեր կազմակերպության շահույթը շարունակաբար կաճի: 
Արտադրատեսակների գերակշռող մեծամասնությունն արտադրվում է տեղական մրգերից, օրինակ ինչպիսիք են նուռը, թութը, թուզը, ընկույզը, վարդի թերթիկները և խաղողը: Նշված բարիքները հիմնականում աճում և մշակվում են Հայաստանում:  
Մուրաբաները և բանջարեղենային պահածոները արտադրվում են հայկական ավանդական բաղադրատոմսերին համապատասխան, ահա թե ինչու են մեր արտադրատեսակներն առանձնահատուկ, համեղ և առողջարար: Հայկական խոհանոցը հայտնի է իր բազմազան և համեղ ուտեստներով: 
Մշակումն իրականացվում է սեփական դաշտերում: 
Մշակումն անցնում է  “ամբողջական շրջանակ՝ դաշտերից, պտղատու այգիներից, այգիներից մինչև պատրաստի արտադրանք: 
Սա տալիս է թարմ և բարձրորակ արտադրանք ունենալու հնարավորություն: 
Առողջ ապրելակերպ ընտրող մարդիկ ընտրում են մեր արտադրանքը: 
Մենք առանձնահատուկ մոտեցում ենք ցույց տալիս մեր գործընկերներին, նրանց համար ընտրելով աշխարհագրական դիրքին, ազգային և կրոնական առանձնահատկություններին համապատասխան տեսականի: 
Յուրաքանչյուր գործընկեր շատ կարևոր է մեզ համար: 
Մեր որակավորված աշխատակազմը միշտ պատրաստ է օգնել ընտրել Ձեզ անհրաժեշտ արտադրատեսակը մեր լայն տեսականուց, ներկայացնել Ձեզ մեր առավելությունները մնացած կազմակերպությունների նկատմամբ, ներկայացնել Ձեզ հետաքրքրող  յուրաքանչյուր արտադրատեսակում պարունակվող նյութերի մասին տեղեկատվություն:  “Արարատ” Սննդի Կոմբինատի մարքեթինգային քաղաքականությունը զարգացվում է՝ հաշվի առնելով մեր գործընկերներից յուրաքանչյուրի ռեգիոնալ առանձնահատկությունները, հնարավորություններն ու պահանջները: